Armsport.am-ը գրում է․

Կոսովոյի հավաքականը մեղավոր է ճանաչվել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Ռումինիայի հետ խաղը խափանելու մեջ, և չնայած բալկանյան ֆեդերացիայի փաստարկներին, ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները պատժել են թիմին տեխնիկական պարտությամբ։ Բայց կոսովացիները մտադիր չեն հանձնվել և ցանկանում են մինչև վերջ ապացուցել, որ իրենք իրավացի են։

Ըստ The Guardian- ի՝ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է տեխնիկական պարտության վերաբերյալ որոշումը վիճարկել Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում։ Ճիշտ է, սա կլինի վերջին մարմինը, որին Բալկանյան ֆեդերացիան կկարողանա բողոքարկել, քանի որ CAS-ի որոշումները ենթակա չեն վերանայման կամ բողոքարկման:

Հիշեցնենք, որ Ռումինիայի հետ խաղում Կոսովոյի ֆուտբոլիստները խաղադաշտը լքել են հանդիպման հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մի քանի րոպե առաջ։ Բացի Բալկանյան ֆեդերացիայից, պատժվել է նաեւ Ռումինիայի հավաքականը, որը տարբեր խախտումների համար տուգանվել է ընդհանուր 128 հազար եվրոյով  և պատժվել մեկ տնային հանդիպում անցկացնել առանց երկրպագուների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել