Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆուտբոլիստին դուր է գալիս թիմն ու կյանքը Կատալոնիայում։ Նա արդեն համաձայնել է ակտիվացնել պայմանագրի երկարաձգման կետը ևս մեկ մրցաշրջանով։
Այնուամենայնիվ, լեհ ֆուտբոլիստը ցանկանում է նաև նոր պայմանագիր կնքել՝ մինչև 2027 թվականը։ Հարձակվողը մտադիր է կատալոնացիների կազմում խաղալ մինչև 38 տարեկան, որից հետո կավարտի կարիերան։
Այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/530122/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել