Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք համագործակցության օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել