ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի` աշխատանքից ազատման դիմում գրելու մասին լուրերը:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել