Այսպիսով՝ արձանագրենք, որ Կառավարության նիստում սափրված Նիկոլի ջղային ելույթն ունեցավ հետևանքներ. վստահեցրեց, որ քյասիբի ռադիո չէ ու ապացուցեց:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա, ինչ էին արել այս «խեղճերը», որ Նիկոլի սափրված երեսից պետք է, փաստորեն, մնան անգործ: Ոչ մի վատ բան,հնազանդորեն կատարում էին Նիկոլի բոլոր հրահանգները, ուղղակի կա տեսակետ, որ այս եղանակով Նիկոլը պատրաստվում է ընտրությունների: Բայց չէ՞ որ ընտրությունները միայն 2026-ին են լինելու: բայց ո՞վ ասեց, որ արտահերթ ընտրությունների թեման փակված է: Շատ հնարավոր է, որ Նիկոլը հենց այդ արտահերթ ընտրություներին էլ պատրաստվում է՝ ժամկետները գաղտնի պահելով. արտահերթ կլինի ընտրությունը, թե՝ հերթական, արտաքին ուժերի որոշելիքն է…
Նիկոլը հասկանում է, որ իր հեղինակությունը զրոյական է, ուստի փորձելու է ժողովրդի մոտ դրական փոփոխությունների իմիտացիա ստեղծել: Միայն վարչական ռեսուրսի վրա հենվելով հեռուն չես գնա,ուստի պետք է քայլեր ձեռնարկել:
Մյուս կողմից՝ Նիկոլը փորձում է նոր սկզբի իմիտացիա առաջացնել, և կոնկրետ սափրվելը հենց դրան միտված փիառ քայլ էր: Բայց հարց է առաջաում՝ իրականում ի՞նչ նոր սկիզբ կարող է լինել, եթե վարչապետ է մնում նույն մարդը: Նոբելյան մրցանակակիրներն էլ Հայաստանում նախարար աշխատեն, երկրում ոչինչ չի փոխվելու, քանի որ Հակոբյան Աննան է այս երկրի իրական կառավարիչը, որ կոնկրետ դրսի պատվեր էկատարում:
Այնպես որ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է ամբողջական իշխանափոխություն իրականցնել, որ Հայաստանը շանս ստանա գոյատևելու. ձուկը գլխից է հոտած:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել