Ինչպես հայտնի է, հրաժարականներին զուգահեռ լուրեր տարածվեցինա այն մասին, որ իրենց մանդատները կարող են վայր դնել Աղազարյան Հովիկն ու Զեյնալյան Նարեկը: Նշանակո՞ւմ է, սա, արդյոք, որ ՔՊ-ական այլ պատգամավորներ նույնպես կարող են հայտնվել վատ վիճակում, արդյոք վատ վիճակում հայտնվողների շարքերոմ կարո՞ղ է Անդոնն էլ լինել՝ հաշվի առնելով հայտնի պատմությունը:
Անկախ ամեն ինչից, եթե իսպապես Նիկոլի մոտ կա ցանկություն՝ ազատվելու Անդոնից, ապա սկիզբ առած կադրային ջարդը կարող է լավ առիթ դառնալ՝ նրա «դեմը դնելու»: Ճիշտ է՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ ֆորմալ պատրվակ կարելի կլինի հորինել, բայց որ Անդոնն օբյեկտիվորեն վտանգի տակ է, աներկբա է: Բացառված չէ, սակայն, որ Անդոնին ձեռք տալուց Նիկոլը, այնուամենայնիվ, հրաժարվի՝ հաշվի առնելով, այն, թե ինչ ծավալի ինֆորմացիայի է Անդոնը տիապետում 44-օրյայի մասին: Կամ եթե գործից հանի, ապա պետք է գոնե մեկ այլ պաշտոն առաջարկի, որպեսզի կարողանա վերահսկել, որպեսզի տեսադաշտից Անդոնը չկորչի: Ի՞նչ իմանաս՝ ինչպես կամ երբ կխայթի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3402
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել