Փորձելով հիմնավորել ռազմական բյուջեի ավելացումը՝ Իլհամը հայտարարել է, թե նման մեծ գումարի հատկցումը պայմանավորված է Հայաստանի լայնածավալ ռազմականացման քաղաքականությամբ: Իհարկե, Իլհամը խաբել է սեփական ժողովրդին, որ սոցիալական խնդիրների մեջ շարունակում է խարխափել, բայց էականը դա չա, այլ՝ այն, որ այդ 5 մլրդ դոլարն ուղղված է մեր դեմ:
Անկասկած, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանինը, սակայն, քանի որ Հայաստանում իշխանության են ՔՊ-ականները, դա իսկապես լրջագույն անհանգստւթյան տեղիք պետք է տա, քանի որ նախկին բոլոր իշխանություները կարողանում էին ֆինանսական բացը լրացնել ճիշտ քաղաքականությամբ. Հայաստանին զենք էր մատակարարվում կա՛մ ինքնարժեքով, կա՛մ նույնիսկ ձրի էր տրվում՝ հոգալու կարիքները:
ՔՊ-ական իշխանությունը մշակե՞լ է ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է 1,7 մլրդ դոլարով դիմակայի 5 մլրդ դոլարանոց ադրբեջանական մեքենային: Նիկոլի նոր դաշնակիցները ձրի զենք կտա՞ն կամ՝ արտոնյալ վարկային պայմաններով:
Մյուս կողմից՝ Իլհամի ինչի՞ն է պետք 5 մլրդ դոլար ծախսել բանակի կարիքների համար, երբ դրա մի ստորաբաժանումն արդեն իսկ Հայաստանը ներսից գրավել է արդեն 6 տարի ու երկիրը քանդում է շատ ավելի լավ, քան «Բայրաքթարները» կաներին ՝ մի քանի միլիարդի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3401
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել