Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից հինգը Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը, Եկեղեցու ավագագույն տոներն են և կոչվում են «Տաղավար տոներ»:

Սրանք ավագագույն տոներ են, քանզի այս տոների խորհրդի միջոցով վերացավ մահվան հաղթությունը, մարդն անմահություն ժառանգեց և դարձավ տաղավար Ամենասուրբ Երրորդության համար: Մենք, սրբությամբ մասնակցելով այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով, դառնում ենք Աստծու տաղավարները, և Աստված բնակվում է մեր մեջ համաձայն Իր իսկ խոսքի՝ «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և Մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. ԺԴ:23):

Սուրբ Ծնունդը կնշվի 6-ին,

Հարության տոնը՝ Զատիկը,ապրիլի 20-ին,

Վարդավառը՝ հուլիսի 27-ին,

Վերափոխումը` օգոստոսի 17-ին,

Խաչվերացը՝ սեպտեմբերի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել