Tert.am-ը գրում է․
Ոչ, չկա նման բան ձեզանից եմ լսում արդեն մեկ շաբաթից ավելի է: Այս մասինն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որևէ դժգոհություն ունի Անդրանիկ Քոչարյանից:
Գաբրիելյանը վստահեցրեց՝ որևէ տեղ չի դիմել Պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար:
«Ես որևէ դիմոմ որևէ տեղ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչությանը, խմբակցությանը, առանձին պատգամավորների, նույնիսկ ինքս ինձ նման բան չեմ գրել: Չկա նման նամակ, որ ես առաջարկել եմ պարոն Քոչարյանին կամ որևէ մեկ այլ անձի պաշտոնից հեռացնել»,- շեշտեց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե մամուլը թերթենք կտեսնենք, որ մեկ ամիս առաջ էլ ուրիշ անձի մասին էին գրում, պարբերաբար փոխվում է: «Մեկ ամիս առաջ պարոն Աղազարյանի թեման էր, արդյոք պարոն Աղազարյանը վայր կդնի մանդատը կամ պարոն Քյարամյանը հրաժարական կտա, այդ թեման անցավ, հիմա անցել են պարոն Քոչարյանին»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։