The Sun հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Երևանի «Նոային»՝ գրելով թիմի պատմության ու նվաճումների մասին: «Նոան» հայկական թիմ է, որը վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց եվրոպական ֆուտբոլում:

Ակումբը հիմնադրվել է 2017 թվականին և կրել է «Արցախ» անունը: 2019-ին վերանվանվել է «Նոա»՝ ոգեշնչվելով աստվածաշնչյան Նոյի կերպարից:

Փառքի ճանապարհը

Թիմի առաջընթացը մեծ է եղել. Առաջին խմբի առաջնությունում իրենց մեկնարկային մրցաշրջանում՝ 2017/18 -ում, նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը և իրավունք են ստացել հանդես գալու Հայաստանի Բարձրագույն լիգայում: Չնայած Բարձրագույն լիգայում իրենց առաջին մրցաշրջանի հիասթափեցնող 8-րդ տեղին, ակումբի ճակատագիրը կտրուկ փոխվեց սեփականատիրոջ փոփոխությունից և 2019 թվականին ռեբրենդինգից հետո: «Նոան» իր առաջին խոշոր տիտղոսը նվաճեց 2019-20 մրցաշրջանում՝ դառնալով Հայաստանի գավաթակիր: Սա նշանավորեց նրանց եվրոպական ճանապարհորդության սկիզբը, քանի որ դա նշանակում էր, որ նրանք առաջին անգամ իրավունք ստացան հանդես գալու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում:

2021-22 մրցաշրջանում նրանք դուրս մնացին որակավորման առաջին իսկ փուլից՝ ընդհանուր 5-1 հաշվով զիջելով ֆիննական ԿուՊՍ ակումբին։ 2023-24 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում և նորից Եվրոպայի երրորդ ուժեղագույն մրցաշարի ուղեգիր նվաճեցին: Կերտելով պատմություն 2024-25 մրցաշրջանը շրջադարձային էր «Նոայի» համար: Նրանք պատմություն կերտեցին՝ դառնալով պատմության մեջ առաջին ակումբը, որը ԿԼ-ում պայքարը սկսեց որակավորման առաջին փուլից և հաղթահարեց բոլոր 4 փուլերը: Նրանց տպավորիչ շարքը ներառում էր հաղթանակներ «Շկենդիայի», «Սլիեմա Ուոնդերերսի» և հունական ԱԷԿ-ի նկատմամբ, մինչև փլեյ-օֆֆ փուլում «Ռուժոմբերոկի» դեմ ընդհանուր 4-3 հաշվով հաղթանակը: Նրանք շարունակեցին իրենց թեժ շարքը՝ Լիգայի փուլի մեկնարկային տուրում հաղթելով չեխական «Մլադա Բոլեսլավին» 2:0 հաշվով:

Հիմնական խաղացողները

Ներկայում «Նոան» գլխավորում է պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան: Թիմը հպարտ է տարբեր ազգություններ ներկայացնող իր կազմով, որտեղ ընգրկված են ինչպես տեղացի տաղանդներ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների խաղացողներ: Հիմնական խաղացողների թվում են պորտուգալացի Գոնսալո Գրեգորիոն և հարձակման գծում հանդես եկող բրազիլացի Մաթեուս Այասը: Կիսապաշտպանությունում խաղում են Գուստավո Սանգարեն Բուրկինա Ֆասոյից և տեղացի Գոռ Մանվելյանը: Աչքի են ընկնում նաև հայաստանցի Հովհաննես Համբարձումյանը, ինչպես նաև իսլանդացի ձախ պաշտպան Գուդմունդուր Տորարինսոնը Մարզադաշտը Թիմի տնային մարզադաշտն ակումբի հիմնադրման օրվանից մի քանի անգամ փոխվել է: Սկզբում Երևանի տարբեր մարզադաշտերում, այդ թվում՝ «Միկա» և «Ալաշկերտ» մարզադաշտերում խաղալուց հետո «Նոան» տնային խաղերը տեղափոխեց Աբովյանի քաղաքային մարզադաշտ 2022 թվականի փետրվարին։

«Չելսիի» հետ առաջիկա խաղը

«Նոայի» եվրոպական արկածները շարունակվում են անգլիական հսկայի՝ «Չելսիի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անչափ սպասված խաղով, որ կկայանա 2024 թվականի նոյեմբերի 7-ին: Այս դիմակայությունը հիշեցնում է Դավիթ-Գողիաթ մենամարտը, երբ հայկական անդերդոգը պետք է մրցի վերջին երկու տասնամյակների եվրոպական ամենահաջողակ ակումբներից մեկի հետ: «Չելսիի» դեմ խաղն անկասկած ամենամեծն է լինելու ակումբի կարճ պատմության մեջ»,- գրում է The Sun-ի հոդվածագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել