Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» Վիեննայում հյուրընկալվել է «Ռապիդին» և նվազագույն հաշվով զիջել մրցակցին:
Ռուի Մոտայի ֆուտբոլիստները բավական հաջող էին սկսել խաղը և վստահ տեսք ունեին, սակայն իսլանդացի կիսապաշտպան Գուդմունդուր Տորարինսոնի վնասվածքից և փոխարինումից հետո խաղը բոլորովին այլ ընթացք ստացավ:
Տանտերերը աստիճանաբար մեծացրին ճնշումն ու արդյունքում նաև մեկ գնդակ ուղարկեցին Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը. 31-րդ րոպեին Դիոն Բելյոն դարձավ գոլի հեղինակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել