Փարիզում ընթացող «Շատլե» թատրոնում France Football-ի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ Ռոդրին։
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը կարիերայում առաջին անգամ արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում նվաճեց Եվրոպայի չեպիոնի կոչումը՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Նշենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1956 թվականից։ Ռոդրին 64 տարի անց առաջին իսպանացի ֆուտբոիստն է, որը արժանացել է այս մրցանակին․ վերջին անգամ իսպանացիներից այս մրցանակը ստացել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը՝ 1960 թվականին։ Ընդհանուր առմամբ, Ռոդրին երրորդ իսպանացի ֆուտբոլիստն է, որը արժանացել է «Ոսկե գնդակի» մրցանակին՝ Սուարեսից և Ալֆրեդո դի Ստեֆանոյից հետո։