Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասում մի խումբ երիտասարրդների միջև տեղի է ունենում ծեծկռտուք, որի արդյունքում երկու անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:
Միջադեպի ևս երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին։ Ընդհանուր առմամբ, զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել