Ֆրանսիական հեղինակավոր France Football-ի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 28-ին:
Տղամարդկանց պայքարում «Ոսկե գնդակ»-ը հաղթելու թեկնածուներն են Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապեն («Ռեալ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմը («Ռեալ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Լամին Յամալը («Բարսելոնա»): Իսկ կանանց պայքարում հաղթողի թեկնածուներն են Այտանա Բոնմատին («Բարսելոնա»), Ալեքսիա Պուտելյասը («Բարսելոնա»), Լորեն Ջեյմսը («Չելսի»):
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անվանակարգում են` Լամին Յամալը («Բարսելոնա»), Արդա Գյուլերը («Ռեալ»), Ուորեն Զաեր-Էմերին (ՊՍԺ):
Լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են` Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլա»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Յան Զոմերը («Ինտեր»):
Լավագույն մարզիչ անվանակարգում մրցանակի համար կպայքարեն Խաբի Ալոնսոն («Բայեր»), Կառլո Անչելոտին («Ռեալ»), Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիայի հավաքական), Ջան Պիեռո Գասպերինին («Ատալանտա»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական)։
Կանանց թիմի լավագույն մարզիչ անվանակարգում էլ հաղթողի կոչման համար կպայքարեն Սոնիա Բոմպաստորը («Լիոն»/«Չելսի»), Արթուր Էլիասը («Կորինտիանս»/Բրազիլիայի հավաքական), Ջոնաթան Հիրալդեսը («Բարսելոնա»/«Վաշինգտոն Սպիրիտ»), Էմմա Հեյսը («Չելսի»/ԱՄՆ հավաքական), Ֆիլիպա Պատաոն («Բենֆիկա») և Սարինա Վիգմանը (Անգլիայի հավաքական):
«Ոսկե գնդակ»-ի պաշտոնական արարողությունը կկայանա Փարիզի «Théâtre du Châtelet» թատրոնում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել