Վրաստանյան ընտրություններում առկա ընտրակեղծիքները որպես «հայկական կաուսել» բնութագրած այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեփական ֆեյսբուքյան էջում կիսվել է վրացական զբոսաշրջային մի կազմակերպության գովազդային սադրիչ հրապարակմամբ: Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է.
«Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։
Հրապարակման մեջ ներկայացված են Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը:
Սա ոչ այլ ինչ է, քան հավակնություն Հայաստանի տարածքների ու մշակութային ժառանգության նկտամամբ. Զուրաբիշվիլին փաստացի սադրել է՝ օգտվելով առիթից: Ո՞րն է այդ առիթը:
Առիթը Նիկոլն է, ՔՊ-ական իշխանությունն ու դրա անպատիվ ու անթասիբ պահվածքը. երբ Ադրբեջանը յուրացնում է Արցախի մշակույթն ու հայ ժողովրդի սրբությունները քանդում, տրորում, Հայաստանը կողքից դիտում է, իսկ ՔՊ-ն՝ հրճվում: Սրանով իշխանությունները հղում են ազդակ՝ուղղված օտարներին առ այն, որ խնդիր չունեն, պատրաստ են հայկական կամ Հայաստան համարել միայն այն ամենը, ինչ օտարներն իրենց կասեն: Վրաստանն էլ, որ Լոռու մարզի վրա աչք ունի, հասկացել է սրանց ով լինելն ու ախորժակը բացել:

Վրաստանին շատերը, բայց հատկապես Նիկոլը, բարեկամ է համարում, բայց պետք է հասկանալ, որ բարեկամություն անում են արժանապատվություն ու ողնաշար ունեցողի հետ: Մինչդեռ Նիկոլն այսօր ջարդել է Հայաստանի ողնաշարը, ստորացրել հայ ժողովրդին՝ մեզ դարձնելով ոտքի տակի կեղտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել