Tert.am-ը գրում է․
Այս վեց տարիների ընթացքում խնդիրներ միշտ եղել են, կուսակցության ներսում մենք միշտ քննարկել ենք տարբեր խնդիրներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստին:
Հարցին՝ ինքը դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանից, նա արձագանքեց. «Մամուլից եմ իմացել, թե դժգոհ եմ Անդրանիկ Քոչարյանից ու նախաձեռնել եմ ինչ-որ գործընթաց»:
Նա նշեց, որ երեկ կուսակցության վարչության նիստում քննարկել են տարբեր ներթիմային հարցեր, բայց էթիկապես ճիշտ չի համարում այդ մասին բարձրաձայնելը: Նա նաև հավելեց, որ քննարկման արդյունքում որոշում չի կայացվել:
Հարցին՝ հրաժարականներ չե՞ն լինելու, նա պատասխանեց. «Ես չունեմ որևէ ազդակ ,որ նմանատիպ գործընթացներ կարող են լինել»:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։