Tert.am-ը գրում է․

Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին:

Այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի «ռեժիմի» հետ ռազմատեխնիկական ոլորտում։

Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։

Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով թուրքական ղեկավարության հայտարարությունները միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին»,- ասել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել