«Միջնորդ»-ի տակ Անդոն նկատի է ունեցել, բնականբար, ՌԴ-ին, «քարտեզ»-ի տակ՝ ռուսական գենշտտաբում առկա քարտեզները, «սկզբունքների» տակ՝ ռուական նարատիվները: Այլ կերպ ասած՝ Անդոն հստակորեն ցույց է տալիս, որ ինքը խաղում է ռուսական դաշտում: Ենթադրելի է, որ երբ Անդոն, Մուրազի Բորիկի ձեռքը բռնած, վերջերս այցելել էր Ռուսաստան՝ հանդես գալով ընդգտծված ռուսամետ հայտարարություններով, իրականում նպատակ ուներ՝ ռուսներին համոզելու, որ եթե իր վրա խաղաղադրույք կատարեն, ապա ինքը նրանց հուսախաբ չի անի: Այդ այցելությունից հետո է, որ Ադնոն ու Բորիկը սկսել են ավելի ակտիվանալ՝ հայտ ներկայացնելով՝ դառնալու երրորդ ուժ:
Բայց ռուսերն այս անգամ ևս խաբվել են. նրանք, ինպես և մի շարք այլ դեպքերում ու անձանց պարագայում, սխալ մարդկանց վրա են խաղադրույք կատարել. Անդոն այն մարդը չէ, որը կարող է ռուսական աշխարհաքաղաքական շահերը պատվով սպասարկել, քանի որ նա չունի դրա համար ամենակարևորը՝ հանրային աջակցություն ու նույնիսկ ճանաչողություն: Գնացեք ու փողոցում հարցում արեք՝ ով է Թևանյան Անդոն: Հարցվածքների 90%-ից ավելին ուսերը կթոթվի, իսկ ծայրահեղ դեպքում կարող են հիշել «7օr.am»-ը:
Ռուսներին Անդոն վերջում «քցելու» է. նրանց փողերով փորը հաստացնելու է՝ արձանագրելով զրոյական արդյունք: Սա նշանակում է, որ որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ այդպես էլ չսովորեցին ճիշտ մարդկանց հետ աշխատել՝ արդյունքում վարի տալով ոչ միայն սեփական տարածաշրջանային շահերը, այլև Հայաստանը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3330
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել