Ցույց տալու համար, որ ինքը երրորդ ուժ դառնալու հարցում ամենահարմար սուբյեկտն է, Թևանյան Անդոն, մասնավորապես, հայտարարել է, թե իրենց դիրքորոշումները հստակ են բոլոր հարցերի վերաբերյալ: Ըստ Անդոյի՝ իրենք, ի տարբերություն այլոց, հստակ ներկայացնում են, որ Արցախի հարցում արցախահայերի վերադարձի իրավունքի խնդիրը պետք է պահել օրակարգում:

Հետաքրքիր է՝ իսկ մյուս ընդդիմադիրները, ասենք խորհրդարանական ընդդիմությունը, այլ տեսակե՞տ է հայտնում: Նրանք էլ հայտարարում են, որ արցախահայերի վերադարձի իրավունքը բնատուր է և վաղ թե ուշ պետք է ռեալիզացվի գործնական դաշտում: Ընդդիմությունը չի՞ քննադատում Նիկոլին՝ պրոթուրքական քաղաքականության կամ ասենք Արցախը Եվրոպայում հանձնելու համար: Ո՞րն է Թևանյան Անդոյի բացառիկությունը, որը տեսնելով՝ ընդդիմադիր զանգվածը պետք է հենց նրան որպես առաջնորդ դիտարկի՝ «ձեռնոց նետելու» ՔՊ-ական իշխանությանը:

Անդոն կարծում է, թե ականջահաճո բաներ ասելով կարելի է դառնալ երրորդ ուժ այնպես, ինչպես Նիկոլը դարձավ իշխանւթյուն: Թե ինչ եղավ Նիկոլի՝ իշխանություն դառնալուց հետո, տեսանք բոլորս, իսկ թե ինչ կարող է լինել Անդոյի դեպքում, կարելի է կռահել. ոչ մի լավ բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել