Tert.am-ը գրում է․
Տնային կալանքի որոշումը կայացնելուց Ձեզ հարցրեցինք՝ ունենալո՞ւ եմ հնարավորություն հանրային լրատվական միջոցներով հոդվածներ տպագրելու, թե՝ ոչ, արդյոք ես կարողանալու եմ քաղաքացիների քաղաքական հարցերին հրապարակավ պատասխանեմ, թե՝ ոչ, որովհետև շաբաթական հինգ հարց «Աշոտյանի հետ» ձևաչափ կար, և արդյոք հնարավորություն ունենալու եմ նիստերի դահլիճից հետո մինչև հասնեմ մեքենա, պատասխանել լրագրողների բլից հարցերին:
Այս մասին հերթական դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Պրոբացիայի ծառայության մեղադրանքներին, թե օրենք է խախտել՝ շփվել է լրատվամիջոցների հետ և ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ է կատարել:
Աշոտյանը նշեց, որ իր կողմից թվարկած հնարավորությունները եղել են Նուբարաշեն ՔԿՀ-ում իր կալանավորված լինելու ժամանակ և դատավորի կողմից արտահայտված տեսակետը նիստի ժամանակ այն էր, որ չի կարող տնային կալանքն ավելի խիստ սահմանափակումներ ենթադրել քան եղել են ՔԿ-ում:
«Ուստի ես շարունակելու եմ քաղաքական բնույթի հոդվածներ գրել և փաստաբաններիս միջոցով փոխանցել լրատվամիջոցներին:
5 հարցին չեմ մոտեցել, կարծել եմ մինչև Ձեր կողմից որոշման ստանալը դա կարող էր դիտվել որպես հաղորդակցման միջոց, որովհետև հարց է հնչում, որին ես պատասխանում եմ և հույս ունեի՝ Ձեր տված որոշման մեջ դա գրավոր արատացոլված կլիներ, բայց չենք գտնում դա»,- ասաց նա:
Ամողջական հոդվածը՝ այստեղ։