Tert.am-ը գրում է․

Դուք լսեցի՞ք իմ պատասխանը, եթե լսեցիք՝ ինչու եք նման հարց ձևակերպում: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով դպրոցական դասագրքերի խնդիրների հետ կապված լրագրողի հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես խնդրում եմ ձեր հարցադրումից զերծ պահել որակումները, ես ասել եմ և շարունակում եմ ասել հետևյալը՝ բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին,  տպագրված են եղել  ու տրամադրվել են դպրոցերին մինչև սեպտեմբվերի 1-ը, պա՞րզ է ձեզ իմ պատասխանը»,- դիմելով լրագրողին՝ ասաց նախարարը:

Հարցին՝ կարո՞ղ է պնդել, որ այսօր դպրոցները չունեն դասագրքերի կարիք, նախարարը ասաց. «Այն գրքերը, որոնք պետք է տպագրվեին և որոնք մրցույթի արդյունքնում երաշխավորվել են, բոլորի տպագրությունն իրականացվել է սահմանված ժամկետում, դրանք մինչև սեպտեմբերի 1-ը եղել են դպրոցներում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել