Tert.am-ը գրում է.
Այն օրերին, երբ Սիմոնյանը ստանձնել է ալիևյան քարոզչության մանր տրամաչափի խոսնակի դերը, Բրյուսելում ոչ հայ մարդիկ ստանձնել էին հայկական շահերի պաշտպանի դերը:
Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:
Այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ COP 29-ի առիթով հեղինակած բանաձևը, որի քննարկումները տեղի ունեցան նախօրեին։
Պետք է ընդունել, որ այդ դեբատներն իրականում մի դարպասով խաղ էին, որի ընթացքում բոլոր ելույթները հարված էին Ալիևի արյունոտ ռեժիմին։ Նույնիսկ Եվրահանձնաժողովը ներկայացնող կոմիսար Նիկոլաս Շմիդտը գործադիր իշխանության համար բավականին կոշտ էր։ Կարելի է երկար վիճել, որ դա հերթական բլա-բլա-բլան էր, որ որոշ պատգամավորներ իրենց շահերն ունեն, որ նախապես աշխատանք է տարվել Հայ Դատի գրասենյակի, Հանրապետականի կամ Սփյուռքի կողմից։ Որ այդ ամենը ոչինչ չփոխող, իրական քաղաքականության հետ կապ չունեցող երևույթ էր։ Ինքս, ի դեպ, մի շարք նման կարծիքների հետ կհամաձայնեմ, մի երկու բան էլ ինքս կավելացնեմ։
Բերեմ օրինակներ՝
1. Հայկական ականջին հաճո գնահատականները պարբերաբար զուգորդվում էին Փաշինյանի վարչախմբի հակառուսական քաղաքականության գովքով և հետագա սպասումներով։ Եվ դժվար է ասել՝ «սկզբում ձո՞ւն էր, թե՞ հավը»։
2. Արցախի կորստին հանգեցրած նիկոլական արկածախնդիր դավաճանությունը սքողող «Հայաստանի դեմոկրատական առաջընթացի» մասին դատարկ ճոռոմաբանությունն ականջ էր ծակում, հատկապես ինձ մոտ, ով թե՛ 15 տարի աշխատել է Բրյուսելի հետ, թե՛ 15 ամիս շինծու մեղադրանքով և նույն Բրյուսելի գրեթե տոտալ լռությամբ անցկացրել է Բրյուսելին հեչ չնմանվող բանտում։
Բայց հոռետեսությանը զուգահեռ՝ եկեք փորձենք տեսնել նաև այլ հանգամանքներ։
Մի մեղադրեք ամբողջ Եվրախորհրդարանին երեսպաշտության մեջ։ Այո, ելույթ ունեցողների շարքում կան մարդիկ, ում համար դա ընդամենն առիթ էր Մոսկվային հերթական կշտամբանքն ուղղելու, ում քաղաքական ուժերն այս քննարկումները կօգտագործեն Ալիևի հետ հետագա հարաբերություններում ավելի լավ պայմաններ ստանալու համար։ Ով աչք է փակում Հայաստանի ներսում Նիկոլի ավտորիտար տրանսֆորմացիայի վրա։
Սակայն նրանց կողքին կային բազում պատգամավորներ, որոնք անշահախնդիր էին սեփական կարծիքը ներկայացնելու մեջ, ովքեր ներկայացնում էին ոչ թե ցինիկ և կրկնաերես եվրոպական վերնախավը, այլ եվրոպական ընդդիմությունը։ Ովքեր իրենք են երազում քրիստոնեական քաղաքակրթության վրա հիմնված իրական Եվրոպայի մասին, որում Հայաստանն իր ուրույն տեղը վաստակել է պատմությամբ և մշակույթով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: