Tert.am-ը գրում է.
Լո՞ւրջ եք ասում, հիմա դուք ուզում եք, որ ես ձեզ պետք է ինչ-որ զորամիավորումների կորդինատներ տա՞մ, բաց աղբյուրներ կան օգտվեք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրղի այն հարցին, թե Ադրբեջանի որ տարածքներից պետք է դուրս գա ՀՀ ԶՈՒ-ն:
«Ակնհայտ է, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր իրենք: Վերևից մինչև ներքև պետք է սահմանը վերհանենք: Եթե սահմանը սահմանազատաված չէ, պարզ է, որ մի տեղ կարող է դուք առաջ լինեք, մի տեղ ես», պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վտանագավոր չէ հայտարարել, որ հայկական ԶՈՒ-ն սահմանից առաջ է կանգնած, ասաց Սիմոնյանը:
«Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց եռանկյունը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը գտնվում է իրենց տիրապետության տակ, որը որևիցե մեկի համար գաղտնիք չէ, դա քատեզի վրա էլ է երևում:
Գլոբալ առումով մեր գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է ու խաղաղության պայմանագիր ստորագրելը, դրանից հետո մեր քաղաքացիները մեր հարևանների հետ առևտուր են անելու, փոխայցեր են անելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: