Ես չեմ համարում, որ ցածր է իմ վարկանիշը, ընդհակառակը բարձր է, որովհետև հարցվողներին ասել են անուն տվեք, մարդիկ իմ անունն են տվել առանց որևէ առաջարկի:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ միջազգային կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը վստահության նույն ցուցանիշն ունեն՝ 2 տոկոս,  ինչո՞վ է պայմանավորված այդ ցածր վարկանիշը:

«Հետո, ես ընդհանրապես, դեմ եմ «իմ վարկանիշ» հասկացությանը, իմ վարկանիշը դա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սանդղակի մեջ է, «Քաղաքացիական պայմանագրի» մեջ է: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ առաջին երեք հորիզոնականը՝ թե ես, թե պարոն վարչապետը, թե Արարատ Միրզոյանը նույն թիմն ենք ներկայացնում, ինչ-որ տեղ առանձին վարկանիշներ ունենք, բայց այդ ամբողջը մեկ թիմի՝ մեկ կուսակցության և մեր վարչապետի վարկանիշն է:

Ինձ մի առանձնացրեք, ես առանձին վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը դա «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է»,- ասաց Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել