Tert.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՄԻՊ ինստիտուտը բարդ կոորդինատներում գտնվող ինստիտուտ է, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումը, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք նույնպես սովորաբար ունենում են յուրահատկություններ և առանձնահատկություններ, հանրությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար ՄԻՊ-ի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է: Պիտի պատասխանեմ նաև այն հարցին, իսկ ինչո՞ւ է կարևոր, որովհետև քիչ առաջ ասացի, որ երբեմն այստեղ կան նրբություններ:
Պիտի արձանագրեմ, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող Կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որ երբեմն Կառավարությունը, կառավարող թիմը, գործադիր մարմինները, տարբեր մարմիններ կարող են շատ նրբություններ չնկատել, շատ նրբությունների ուղղակի չտալ այնպիսի կարևորություն, ինչպիսի կարևորություն նրանք իրականում ունեն աշխատասենյակներից և պաշտոնական օրակարգերից դուրս: Կարող են շատ բաներ պարզապես չտեսնել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը բոլորին և ամենուր վերահսկելու հնարավորություն և ցանկություն ունի, բայց դա իրականում այնքան էլ այդպես չէ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին, արդարությանը, օրինականությանը, հարցեր, որոնք գտնվում են Կառավարության առաջնային օրակարգի տիրույթում, հարցեր, որոնք առաջ բերելով և առաջ քաշելով է, որ իշխանությունը հաղթել է ընտրություններում երկու անգամ:
Վարչապետի դիտարկմամբ՝ կարևոր է, թե ինչպես է տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը: «Այս առումով, ես և մեր Կառավարությունը շատ խոսում ենք ստանդարտների անհրաժեշտության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: