Այսօր Ռիտա Սարգսյանի հիշատակի օրն է։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին մահացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։
2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել էր COVID-19։ Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է։
Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել