Tert.am-ը գրում է․
Երեկ Աժ-ում կատարվածի, Հովիկ Աղազարյանի շուրջ առաջացած աղմուկի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է պատգամավորի հետ:
- Պարոն Աղազարյան, ՔՊ-ում Ձեր դեմ արշավ է սկսվե՞լ:
- Այդպիսի բան չկա, թե ՔՊ-ում դուրս են եկել իմ դեմ, նման բան չկա:
- Ասում եք՝ ՔՊ-ում Ձեր դեմ արշավ չկա, բա երեկվա ամբողջ միջադեպն ինչի՞ հետևանք է, Հակակոռուպցիոնում էլ Ձեր անվան հետ կապված գործ կա:
- Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ կանչել է 4 ամիս առաջ, ի՞նչ կապ ունի երեկվա նիստի հետ: Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն այս կամ այն դրվագով որևէ պատգամավորի կանչում է հարցաքննության, դա նշանակում է, թե ՔՊ-ն ելե՞լ է արշավի տվյալ անձի դեմ: Չէ, կան գործընթացներ, որ բոլրս էլ հավասար ենք, պարտավոր ենք մասնակցել այդ գործընթացին, եթե մեր անունը շոշափվում է, հետո քննությունը կպարզի՝ ով ինչ կարգավիճակ ունի:
- Չե՞ք կարծում՝ եթե թիմով գալիս են, հասնում Ազգային ժողով ու սկսում միմյանց մեղադրել, միմյանց մասին ինչ-որ բացահայտումներ անել հրապարակային, ուրմեն մի բան կա, մի բան այն չէ:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։