Ռուսաստանն ու Իրանն ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում և հաճախ ունենում են իրադարձությունների վերաբերյալ նման գնահատականներ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ առաջին հանդիպման ժամանակ:
«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են, և դրանք շատ հաջող են զարգանում...
Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և մեր գնահատականները աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ մոտ են», - ընդգծել է ՌԴ ղեկավարը:
Մինչդեռ Փեզեշքիանն իր հերթին ասել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները անկեղծ են և ռազմավարական:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն անկեղծ են և ռազմավարական։ Տնտեսական ու մշակութային տեսակետից մեր հարաբերություններն օրեցօր ավելի ու ավելի ամրապնդվում են», - Mehr գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա:
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության աճող գործընթացը պետք է արագացվի հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության համաձայն։
Աշխաբադում նախագահների շփումը սկսվել է պատվիրակությունների կազմում, այնուհետև բանակցությունները շարունակվել են դեմ առ դեմ և տևել մեկ ժամ, ասել է Կրմելի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։