Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել: 

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին: 

Խոսնակն ասել է, որ ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա:  

Նա նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել