ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև այսօր հեռախոսազրույց է սպասվում. նրանք քննարկելու են Իրանին հարվածելու ծրագրերը: Այս մասին Times of Israel-ի խոսքով, հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:

Օրերս Բայդենը հայտնել է, որ Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչպես պատասխանի Իրանի կողմից իր ուղղությամբ 180 բալիստիկ հրթիռների գիշերային արձակմանը, որի հետևանքով վնասել են իսրայելական որոշ ավիաբազաներ:

«Եթե ես նրանց տեղը լինեի, կմտածեի այլընտրանքների մասին՝ նավթահանքերին հարվածելու փոխարեն»,- ասել էր Բայդենը, որը նաև հաստատել էր, որ դեմ է, որպեսզի Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։

Մինչդեռ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումը շարունակելու մտադրություն չունի՝ Իսրայելին նախազգուշացնելով, որ որևէ պատասխան քայլ կստանա շատ կոշտ արձագանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել