Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանը կքննարկի Վրաստանում տեղի ունեցող գործընթացները։ Բանավեճը կսկսվի Թբիլիսիի ժամանակով ժամը 5-ին, զեկույցով հանդես կգա Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացրել է SOVA-ն։
Քննարկվող հարցերի թվում է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացի դադարեցման խնդիրը։
Վրաստանի հարցի քննարկման ժամանակ վրացի տարագիրները կհավաքվեն Ստրասբուրգում, բողոքի ակցիա կիրականացնեն եւ հերթական անգամ կպահանջեն Սահմանադրության երաշխավորած՝ ընտրություններին իրենց մասնակցության իրավունքի պաշտպանություն։
Ներգաղթյալները «Վրացական երազանքին» մեղադրում են այն բանում, որ վերջինը միտումնավոր խոչընդոտում է իրենց մասնակցությանը ընտրություններին, եւ հերթական անգամ իշխանություններին կոչ կանեն իրենց համար լրացուցիչ ընտրատեղամասեր բացել։