Ղազարյան Սոնիկը, Հ1-ի Պետիկի եթերում արձագանքելով այն տեղեկություններին, որ Արդարադատության նախարար կարող է նշանակվել Դավոյան Արփոն, հայտարարել է, թե քանի որ ինքը ՔՊ վարչության անդամ չէ, ուստի չգիտի, չի կարող տեղեկություն ունենալ:
Սոնիկը, իհարկե, համեստություն է արել, քանի որ շատ լավ էլ տեղյակ է Արփոյի շուրջ խմորվող թեմաներից, բայց քանի որ վերջինիս հետագա ճակատգրի վերաբերյալ Նիկոլը դեռ վերջնական որոշում չի կայացրել, դժվարացել է կոնկրետ բան ասել:
Հարցը՝ ինչո՞ւ է Նիկոլը հապաղում Արփոյին նախարար նշանակելու հարցում, եթե հայտնի է, որ այս մի ՔՊ-ականը, ի տարբերություն մյուսների, դեմ չէ ինքն իրեն նախարարի աթոռին տեսնելուն, բավական հետաքրքիր է:
Գլխավոր պատճառը թերևս այս ՔՊ-ական էգի ոչ ներկայացուցչական լինելն է. առանց այն էլ շրիշակի մակարդակի իջած ՔՊ-ի վարկանիշն առհասարակ կարող է կորչել գրողի ծոցը, եթե իրավաբանի կրթություն չունեցող Արփոն դառնա նախարար: «Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ» հայտնի ասույթը Նիկոլը պետք է որ լավ սերտած լինի, և տվյալ դեպքում չէր խանգարի ականջալուր դառնալ անգլիացիների իմաստնությանը:
Իհարկե, կարմիր գծեր շատ են հատվել «նոր» Հայաստանում, բայց Արփոյին Արդարադատության նախարար նշանակելը կարող է այն վեջին կաթիը լինել, որից հետո անհնար կլինի կասեցնել ՔՊ-ի անկումը: