Ըստ բանակի մամուլի ծառայության՝ իսրայելական օդուժի ճշգրիտ հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի հրամանատար Սուհայիլ Հուսեյն Հուսեյնին, որը պատասխանատու է եղել Իրանից նյութատեխնիկական ապահովման և զենքի մատակարարումների, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի ստորաբաժանումներին զենքի բաշխման համար։
Սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հեզբոլլահ»-ի կազմավորումների դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցրել լիբանանյան շարժման ռազմական օբյեկտներին։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակումներից մեկի հետևանքով Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահը։ Շարժումը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել ընդդիմանալ Իսրայելին։ Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել