Ինձ ասում են՝ ասա, թե ինչ աշխարհաքաղաքական ուժեր են աջակցում ձեզ։ Եթե ասեմ, դրանից ի՞նչ է փոխվելու մեր կյանքում, ոչինչ, հանրահավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը
«Այո, կապվել են տարբեր ուղղություններից, միջնորդավորված կամ ուղիղ, բայց այդ մարդիկ ասում են՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք։ Այո, մեր ժողովուրդն է հարց լուծողը։ Բարեկամություն ու դաշնակցություն պետք է լինի, բայց մեր ժողովուրդն է հարց լուծողը։
Բոլոր մեր աշխարհաքաղաքական հարաբերություններում պիտի լինի հայոց պետականության օրակարգը, ո՛չ մուրացկանություն, ո՛չ ծառայամտություն։ Ոչ մի կենտրոնի պետք չէ ծնկած մարդն ու պետությունը»,- նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել