Armsport.am-ը գրում է․
Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ ֆուտբոլում անհատական տիտղոսներ պետք չեն։
34-ամյա Կրոսը խաղակոշիկները մեխից է կախել Եվրո-2024-ից հետո։ Գերմանիայի ընտրանին մրցաշարի քառորդ եզրափակչում զիջել էր ապագա չեմպիոնին՝ Իսպանիայի հավաքականին։
«Անհատական ձեռքբերումները՝ տիտղոսները ֆուտբոլում ինձ համար կատարյալ անպետք են թվում։ Առանց թիմի տվյալ խաղացողն ուղղակի ոչինչ է»,- գերմանացու խոսքն է մեջբերում AS պարբերականը։
2007-ից 2014թթ․-ին Կրոսը հանդես է եկել «Բավարիայում»։ Մյունխենցիների հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 3 անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն, դարձել Գերմանիայի եռակի գավաթակիր և կրկնակի Սուպերգավաթակիր։ 2014 թվականի ամռանը Կրոսը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղ էլ 5 անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը, 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր և Իսպանիայի Սուպերգավաթի քառակի հաղթող։
Գերմանիայի ընտրանու կազմում 2014 թվականին Կրոսը դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նա համարվում է նաև ԱԱ-2010-ի, Եվրո-2012-ի և Եվրո-2016-ի բրոնզե մեդալակիր։