ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի։ «Հելեն»-ը դարձել է երկրի ամենամահաբեր փոթորիկը գրեթե 20 տարվա ընթացքում։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Զոհերի գրեթե կեսը բաժին է ընկնում Հյուսիսային Կարոլինա նահանգին։
Տասնյակ մարդիկ մահացել են Հարավային Կարոլինայում և Ջորջիայում։
Ավելի վաղ հաղորդվել էր շուրջ 190 զոհի մասին։
Բազմաթիվ մարդկանց հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։
PowerOutage մոնիթորինգային հարթակի տվյալներով՝ Վիրջինիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում և Ֆլորիդայում ավելի քան 750 000 սպառող մնում է առանց էլեկտրականության։ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 3-ին այցելել է Ֆլորիդայում փոթորկից տուժած շրջաններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել