Tert.am-ը գրում է.
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և դադարեցրեց նրա դատավորական լիազորությունները:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց. « ԲԴԽ-ն, քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Միսակյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»:
Անդրեասյանը նշեց, որ ԲԴԽ-ն միաձայն է որոշումը կայացրել:
«Հարկ է արձանագրել՝ Վահե Միսակյանի կողմից թույլ տված արարքը՝ որպես էական կարգապահական խախտում, գնահատելու համար հիմք է հանդիսացել ԲԴԽ 2024 թվականի ապրիլի 4-ի որոշման կիրառված խիստ նկատողություն ունենալու պայմաններում կարգապահական խախտում կատարելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: