Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը ձերբակալել են Մադրիդի գիշերային ակումբներից մեկում, բջջային հեռախոս գողանալու համար հայտնում է El Mundo-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ազգային հավաքականների վերջին դադարի ժամանակ՝ սեպտեմբերի 8-ին։ Ոստիկանները գիշերային ակումբ են եկել 58-ամյա տղամարդու ահազանգից հետո։ Նա պնդել է, որ Նունսեսը գողացել է իր բջջային հեռախոսը։
«Մանչեսթեր Սիթիի» խաղացողի մոտ իրականում հայտնաբերվել է այդ տղամարդու սմարթֆոնը։ Նշվում է, որ 26-ամյա խաղացողը դիմել է այս քայլին, քանի որ տղամարդը փորձել է իրեն նկարել զուգարանում։
«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ նա ցուցմունք է տվել, ինչից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/517855/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել