Armsport.am-ը գրում է․
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կարծում էր, որ 2021 թվականին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն Անգլիա կարող էր վատ ազդել թիմի տրամադրվածության վրա։
«Կրիշտիանու Ռոնալդուն վերջին 15 տարվա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ես խաղացել եմ նրա հետ։ Նա արդեն հանդես եկել էր «Մանչեսթեր Յունայթեդում» և ահա նա լքում է «Յուվենտուսը»։ Չէր կարելի թույլ տալ նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», քանի որ նա այդ ժամանակ կարող էր ավելի շատ գոլ խփել, քան Էրլինգ Հալանդը։
Զրուցում եմ Ռոնալդուի հետ, ինչից հետո նա գալիս է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Կարծում եմ, որ դա ազդել է հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա։ Հնարավոր է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի պակաս կարևոր են զգացել, քանի որ Կրիշտիանուն համաշխարհային գերաստղերից մեկն է։
Նա հաջողության հասավ։ Այդ տարի նա դարձավ լավագույն ռմբարկուն՝ խփելով 24 կամ մոտավոր այդքան գոլ։ Լքեցի պաշտոնս դրանից 10 շաբաթ անց»,- Սուլշերի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։