ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում, իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
Հարցի առնչությամբ Tert.am-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Ավելի ուշ տեղեկանք է ստացվել այն մասին, որ տուժողը հիվանդանոց ընդունելիս մահացել է։
Ըստ այդմ՝ նախաքննությունն իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան։ Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ քննչական գործողություններ։ Ակտիվ նախաքննություն է կատարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»։