SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մոտ 10 րոպե առաջ Սոսեի փողոցի 28 հասցեում երիտասարդ տղաների մասնակցությամբ կռիվ է եղել և լսվել է 4 կրակոցի ձայն:
Տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացիների միջև տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչներ 20-ամյա Մանվել Մ․-ն՝ իր կողմից վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով, 22-ամյա Սամվել Գ․-ն՝ իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 37-ամյա Արա Հ․-ն, 20-ամյա Արմեն Ու․-ն՝ իր կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, 21-ամյա Վահե Ա․-ն ժամանել են Սոսեի փողոցի 28 հասցե՝ ՌԴ քաղաքացի 19-ամյա Լեռնիկ Բ․-ի հետ պարզաբանումներ կատարելու համար, որի ընթացքում Լեռնիկ Բ․-ն և իր ընկեր, Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց, որի ժամանակ Լեռնիկ Բ․-ն իր մոտ եղած գազային ատրճանակից հնչեցրել է կրակոցներ դեպի օդ:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Լեռնիկ Բ․-ին և դեպքի մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել