Սիմոնյան Ալենն «աչքալուսանք է տվել» հայ ժողովրդին՝ յուր թելեգրամյան ալիքում հրապարակելով ԱԺ-ից մի լուսանկար, որտեղ երևում է պատին զետեղված ՀՀ քարտեզը: «Այսուհետ իրական Հայաստանի քարտեզն՝ ԱԺ նիստերի դահլիճում»,-իր այս գրառմամբ հրապարակված լուսանկարն է «զարդարել» Սիմոնյան Ալենը:
Ալենը որոշել է կրկնել ադրբեջանական Միլի Մեջլիսի նիստերի դահլիճի ներքին դիզայնը. Իլհամի դուքյանում էլ Ադրբեջանի աշխարհագրական պատկերն է կախ տված՝ գունավորված թշնամական դրոշի գույներով: ՀՀ ԱԺ-ում Հայաստանի պատկերը ոսկեգույն է՝ նման Հայաստանի այն մակետին, որը Նիկոլն էր աստեղ-այնտեղ ման ածում ու ցույց տալիս իր պատկերացրած Հայաստանի սահմանները:

Ալենը, իհարկե, ոչ առանց Նիկոլի թելադրանքի է նույն այդ մակետի ավելի մեծ տարբերակը կախել ԱԺ նիստերի դահլիճի պատից. Նիկոլի համար Ադրբեջանն էտալոնային է, ուստի որոշել է կրկնել, բայց այնպես, որ իր կրկնածը «կրկներգ» դառնա նաև հասարակության համար, որ հանկարծ սովետական Հայաստանից զատ ուրիշ բան մտքներին չբերեն՝ մոռացության տալով Արցախն ու Նախիջևանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել