Նիկոլը շարունակում է յուր «Բանտային օրագրից» հուշեր հրապարակել՝ փորձելով գոնե այդպես ինչ-որ կերպ քաղաքական կապիտալ կուտակել:
Պետք է հասկանալ, թե ինչու է նա որոշել հենց բանտային իր կյանքի մասին հանրությանը հիշեցնել: Նա, ըստ էության, փորձում է մարդկանց խղճմտանքը շարժել ու հիշեցնել, թե ինչպես էր երկար տարիներ առաջ պայքարում հանուն իբր երկրի ներքին ազատության, հանուն իշխանափոխության, ընդդեմ «կոռոիպցիայի» ու «ամենաթողության»: Այլ կերպ ասած՝ նա փորձում է հիշեցնել, թե ինչպես էր պայքարում նախկինների դեմ՝ դրա պատճառով հալածվելով ու տառապելով. Նիկոլն ուզում է սեփական անձին քաղաքական մատրիրոսի կեպար հաղորդել:
Սա նշանակում է, որ Նիկոլը հասարակությանը ներկայացնելու այլ բան չունի, սա նշանակում է, որ նա շարունակում է նախկինների շքի հաշվին իր համար բարի համբավ կերտելու փորձերը, նա շարունակում է արդեն հոգնեցրած թեման անդադար ծեծել:

Մինչդեռ եթե նորմալ ղեկավար լիներ, ապա հիմա պետք է մեկ առ մեկ սեղանին դներ իր ձեռքբերումները: Բայց ի՞նչ ձեռք բերում, եթե Արցախն է ծախել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել