Տիգրան Ավինյանը քիչ առաջ ներողություն է խնդրել իր հոր խոսքերի համար, որը առաջարկում է «գեղից Օպելով եկած համբալների համար» (բառերը իրենն են) կարմիր գծերի վճարը դարձնել ֏500 հազար։
Ես կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, ինչպես պարոն Տիգրան Ավինյանն է պնդում, եթե լսած չլինեի, թե ինչպես էր նա բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, թե ինչպես էր նա ավելի վաղ իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ, եւ այսպես շարունակ։ Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրա եւ շարունակում պաշտոնավարել։
Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը։
Ու ո՛չ մի ներողություն չի կարող շտկել այս վիճակը. այս քաղաքն ու այս երկիրը փորձադաշտ չեն, որպեսզի կառավարումից կիլոմետրերով հեռու եւ կասկածելի բարոյական արժեհամակարգ ունեցող տղաներն ու աղջիկները գան ու փորձարկեն իրենց թաքուն երազանքները, իսկ չստացվելու դեպքում՝ ներողություն խնդրեն ու գնան։
Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/pfbid02MJsr5g5xN4M5AtDND6jmJMqDunzjPz3KrkEh5UCokKjTk7ZQQ18cFzVJy3CisY4Pl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել