Ռուս-ադրբեջական սիրավեպը կարծես ճգնաժամ է ապրում. Ադրբեջանը փոխում է ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի քաղաքացիների համար. առանց վիզայի ռեժիմով Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են ՌԴ-ում, մեկ օրացուցային տարվա ընթացքում չեն կարողանալու երկրում մնալ ավելի քան 90 օր: Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Բաքուն հայելային միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ՌԴ կողմից վարվող միգրացիոն խիստ քաղաքականության:
Իրականում, սակայն, առավել քան ակնհայտ է, որ Ադրբեջանի այս քայլը հետևանք է բրազիլական արտադրության ինքնաթիռի կործանման, որի համար, ի դեպ, ՌԴ ղեկավարն անձամբ է Իլհամից նրա իսկ պահանջով ներողություն խնդրել, մինչդեռ Ադրբեջանը հասկացնում է, որ մտադիր չէ պարզ ներողությամբ բավարարվել, և Մոսկվան պետք է հստակ գին վճարի տեղի ունեցածի համար:
Նկատենք, որ բավական էքստրաօրդինար է Իլհամի պահվածքը, ինչը կարող է լինել միանգամայն այլ՝ տեղի ունեցած ավիաաղետի հետ կապ չունեցող պատճառների հետևանք: Ադրբեջանը որոշել է ՌԴ-ին խայտառակել մի իրավիճակում, երբ այդ երկրի համբավն առանց այն էլ լավագույններից չէ աշխարհում: Ընդ որում՝ ուշագրավ է, որ իր այդ մղումն Իլհամը բավական հաջողությամբ կյանքի է կոչում, ինչը թերևս կարող է կապ ունենալ ոչ միայն անձնական կապրիզների հետ: Գուցե Թուրքիայի ազդեցությունն է պատճառը, գուցե Իլհամի ունեցած վախերի՝ կապված թեկուզ հենց Հայաստանի հետ. թուրքերն իրականում վախենում են հայ-ռուսական իրական դաշինքից, և գուցե Իլհամին տեղեկություններ են հասել, որ այդ դաշինքը կարող է ինչ-որ պահի իրականություն դառնալ: Իհարկե, դա տեղի չի ուենա Նիկոլի օրոք, բայց Նիկոլի վիճակը նախանձելի չէ, և Իլհամը հասկանում է, որ նրա անկումից հետո Մոսկվան կարող է Հայաստանի նկատմաբ տարվող քաղաքակնությունը վերանայել՝ արդյունքում վերանայելով տարածաշրջանային ողջ կոնյուկտուրան. իշխանության կարող են գալ ադեկվատ ուժեր, որոնք կօգնեն Մոսկվային հարկ եղած դեպքում Իլհամին պատժել:

Բայց մեծ է հավանականությունը, որ Կրեմլը կուլ կտա Իլհամի այս մի կապրիզը ևս՝ շատ լավ հասկանալով իրավիճակի նրբությունը: Կուլ կտա, բայց հուսանք՝ չի մոռանա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել