Պարզվում է՝ Աղազարյան Հովիկն այսքան ժամանակ իզուր չէ, որ քյալլա էր տալիս Նիկոլի հետ. նա որոշել է ինքնուրույն գործոն դառնալ քաղաքական դաշտում՝ հիմնելով նոր կուսակցություն՝ անվանելով այն «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»:
Աղազարյան Հովիկը, ինչպես հայտնի է, խոսում էր Մոսկվայում իր ազդեցիկ ընկերոջ մասին: Այդ ընկե՞րն է նրան հուշել, թե ինչպես կարելի է Նիկոլի հախից գալ, թե՞ սա ավելի հեռուն գնացող նախաձեռնություն է, որի վերջնարդյունքը պարզ կդառնա ասենք ընտրությունների ժամանակ:
Հովիկը երևի հասկացել է, որ Նիկոլին դեմ գնալու շնորհիվ իր համբավը որոշակիորեն լավացել է ու որոշել է ստեղծել մի ուժ, որտեղ կարող են համախմբվել բոլոր նրանք, ովքեր Նիկոլից «աբիժնիկ են մնացել»՝ սկսած ասենք Ասլանյան Հակոբից: Հետաքրքիր կլինի հետևել Հովիկի քաղաքական ուժի ճակատագրին՝ հասկանալու, թե արդյոք գործ չունենք հերթական մանիպուլյացիայի հետ, իսկ գուցե այս ամենը հենց Նիկոլի հետ էլ համաձայնեցվա՞ծ է:
Բոլոր դեպքերում սոցիալիզմի հանդեպ հանրային սերը վաղուց է մարել ու դժվար թե գտնվի մեկը, ով կհամաձայնվի Հովիկի հետ միասին ասենք նոր տիպի կոմունիզմ կառուցել…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3572
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել