Գրիգորյան Արմենի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա սեփականության համատեղ իրավունքով տնօրինում է բնակարան Արաբկիր համայնքում, իր 2005-ի արտադրության «Lexus»-ը 7350000 դրամի դիմաց օտարելուց հետո ձեռք է բերել 2020-ի արտադրության «Toyota»՝ 11500000 դրամ արժողությամբ, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարեվերջին կազմել են մոտ 1մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ մոտ 33մլն դրամ, մի 46,2մլն-ի էլ վարկ ունի բանկում, որի մարմանն ուղղված վճարումները կազմել են համարյա 6,8 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել