Armsport.am-ը գրում է․
39-ամյա դարպասապահ Գիլյերմո Օչոան հույս է հայտնել, որ իրեն կհրավիրեն Մեքսիկայի հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստը հույս ունի, որ Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «ABC Սադ» թիմ տեղափոխվելը կավելացնի Մեքսիկայի հավաքականից հրավեր ստանալու իր շանսերը՝ մասնակցելու ռեկորդային՝ վեցերորդ աշխարհի առաջնությանը։ Ոչ մի ֆուտբոլիստ դեռևս չի մասնակցել վեց աշխարհի առաջնությունների։
Նշենք, որ Մեքսիկայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն ընտրանու առաջիկա խաղերի հայտացուցակում չի ընդգրկել այնպիսի վետերանների, ինչպիսիք են Օչոան, Ռաուլ Խիմենեսը և Հերվինգ Լոսանոն:
Անցած մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 21 խաղի և բաց թողել 44 գոլ։ Transfermarkt պորտալի տվյալներով, խաղացողի արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։