Tert.amLife-ը գրում է
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից. այս մասին odkb-info.org-ին հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցն են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները գործընկերների հետ, մասնավորապես՝ օգոստոսի 18-19-ին նրա պետական այցն Ադրբեջան և դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցները, որոնց ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը:
«Դրական արդյունքի հասնելու համար Ռուսաստանն ունի անհրաժեշտ փորձ, նյութեր (այդ թվում՝ քարտեզագրական) և համապատասխան հեղինակություն տարածաշրջանում։ Ավելին, ի տարբերություն «հավաքական Արևմուտքի», մենք Հարավային Կովկասը չենք դիտարկում որպես որևէ մեկի հետ «առճակատման գոտի»: Համաշխարհային մեծամասնության երկրներն արդեն հստակ հասկանում են տեղի ունեցող իրադարձությունների իրական նպատակը՝ տարածաշրջանը վերածել Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման ևս մեկ ասպարեզի, վնաս հասցնել մեր երկրի շահերին ամեն կերպ և ամեն գնով, նույնիսկ մարդկային կյանքերի», - ասել է Կոպիրկինը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: