Պուտինին դիմավորել է պատվո պահակախումբը։ Պուտինը Սուխբաատար հրապարակ է ժամանել Aurus մեքենայով։ Ռուսական պատվիրակությունից արարողությանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը, Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինը և ուրիշներ։
Պուտինը նախօրեին ժամանել էր Ուլան Բատոր։ Սպասվում է, որ Մոնղոլիայում նա բանակցություններ կվարի երկրի նախագահի հետ և կստորագրի մի շարք փաստաթղթեր։ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՌԴ նախագահը կմասնակցի ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի՝ Խալխին Գոլ գետում ճապոնական զորքերի դեմ համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված միջոցառումներին։
Մոնղոլիա կատարած այցից հետո Պուտինը կմեկնի Վլադիվոստոկ, որտեղ կմասնակցի Արևելյան տնտեսական ֆորումին, որը կանցկացվի սեպտեմբերի 3-6-ը։
Տեսանյութը կարող եք դիտել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել